Մատչելիության հղումներ

Բորտնիկովն առաջարկում է ժամանակավորապես չեղյալ հայտարարել դեպի Եգիպտոս չվերթները


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը անհրաժեշտ է համարում մինչև А 321 օդանավի կործանման պատճառները պարզելը չեղյալ հայտարարել ռուսական բոլոր ավիաընկերությունների չվերթները դեպի Եգիպտոս:

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, Բորտնիկովը, մասնավորապես, հայտարարել է. - «Մեզ վթարի պատճառների մասին հաստատված տվյալներ են անհրաժեշտ: Դա կարևոր է վթարի պատճառների հետաքննության և հասարակությանը տեղեկացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG