Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զեկուցող Միկլոշ Հարաշտին հայտարարել է, որ առանց լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման, Բելառուսում անկախ ԶԼՄ-ների գործունեությունը հնարավոր չէ:

Այս մասին նշված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար պատրաստված՝ Հարաշտիի զեկույցում: Դրանում մարդու իրավունքների հարցերով զեկուցողը, մասնավորապես, կասկած է հայտնում բելառուսական ԶԼՄ-ների գործունեության արտոնագրերի տրամադրման կարգի օբյեկտիվության վերաբերյալ՝ մատնանշելով իշխանությունների կողմից խոսքի ազատությունը խախտելու կոնկրետ դեպքեր:

«Այն լրագրողները, ովքեր համարձակվում են բարձրաձայնել ապօրինությունների մասին, ենթարկվում են հետապնդումների»,- իր զեկույցում նշում է Միկլոշ Հարաշտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG