Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ի անդամի նկատմամբ «ճնշումներ են գործադրվում»


«Նոր Հայաստան»-ի մամուլի ասուլիսը Երևանում, արխիվ
«Նոր Հայաստան»-ի մամուլի ասուլիսը Երևանում, արխիվ

«Նոր Հայաստան»-ը ահազանգում է, որ ոստիկանությունը հետապնդում է «ոչ»-ի պայքարին մասնակցող իրենց երիտասարդ աջակցին:

«Երեկ «Նոր Հայաստան» ճակատի երիտասարդ աջակից Սմբատ Բարսեղյանին, անձամբ կամ միջնորդավորված կերպով, հեռախոսով զանգել են ոստիկանության ծառայողներ և սկզբում փորձել են իմանալ նրա բնակության հասցեն և ուսման վայրը, իսկ այնուհետև պահանջել են ներկայանալ ոստիկանություն: Սմբատ Բարսեղյանը, օգտվելով Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված իրավունքներից, իր մասին որևէ տեղեկություն չի հայտնել և հրաժարվել է բանավոր պահանջով ներկայանալ ոստիկանություն», - ասված է ճակատի հայտարարությունում։

«Նոր Հայաստան»-ը նշում է, որ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության առանձնահատուկ վերաբերմունքի պատճառը նրա քաղաքական ակտիվությունն է, ինչը դրսևորվել է Վանաձորում անցկացված «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքի ժամանակ, «որի ընթացքում ոստիկանությունը անհամաչափ ուժ և բռնություն է գործադրել նրա նկատմամբ»։

«Ընդդիմության միասնական շտաբը» երիտասարդ քաղաքացու նկատմամբ ոստիկանության այս ապօրինի գործողությունները գնահատում է որպես հոգեբանական ճնշման միջոցով իրականացվող քաղաքական հետապնդում, որի նպատակն է երիտասարդությանը ետ պահել վարչախմբի մոգոնած նոր սահմանադրությանը «ոչ» ասելու քարոզչությունից ու պայքարից»,- ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG