Մատչելիության հղումներ

Ուորլիք․ ԼՂ հարցով զեկույցներ ընդունելուց առաջ ԵԽԽՎ-ին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ: Րոպերեն առաջ Թվիթերում այսպիսի գրառում է կատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը նման ձևով արձագանքել է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղին առնչվող վիճահարույց բանաձևի նախագծին ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի հավանություն տալուն:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանն էլ Ուորլիքն ասել է, որ իրենք կարդացել են ԵԽԽՎ-ի բանաձևի նախագիծը և «կողջունեն ղարաբաղյան բանակցությունների նկատմամբ մոտեցման հարցով ԵԽԽՎ-ի զեկուցողների և շահագրգռված անդամների հետ խորհրդակցություններ անցկացնելու հնարավորությունը»:

«Նաև պետք է նկատի ունենալ, որ կողմերն ընդունում են Մինսկի խմբի ձևաչափը, և համանախագահները կշարունակեն տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա կարգավորման միջնորդական ջանքերը», - «Թրենդ»-ին ասել է ամերիկացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG