Մատչելիության հղումներ

Փաստաբանը Լեյլա Յունուսի պարանոցին կապտուկներ է նկատել


Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Այսօր Բաքվի դատարանը քննել է առաջին ատյանի դատարանի վճռի դեմ ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների վճռաբեկ բողոքը։

Յունուսների դատապաշտպանները միջնորդություն են ներկայացրել ամուսինների կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին, սակայն դատավորը մերժել է:

Փաստաբան Էլչին Սադիխովը հայտարարել է, որ նիստի մեկնարկին Լեյլա Յունուսի պարանոցին նկատել է կապտուկներ, որոնց պատճառներն իրեն անհայտ են։

Ադրբեջանական contact.az կայքը նշում է, որ Լեյլա Յունուսը, գտնվելով ապակյա խցում, շատ տանջված և թույլ տեսք է ունեցել ու ոչինչ չի կարողացել փոխանցել փաստաբանին։ Սադիխովը պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններին հետաքննություն սկսելու համար։

Փաստաբանը նաև հայտնել է, որ իրեն հնարավորություն չեն տվել հանդիպել Յունուսի հետ։ «Լեյլան և Արիֆը ուղղակի գրկախառնված նստած էին ամբաստանյալների նստարանին և ոչինչ չասացին», - ասել է Սադիխովը։

Հիշեցնենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 8․5 տարվա ազատազրկման է դատապարտել Լեյլա Յունուսին, 7 տարվա ազատազրկման՝ Արիֆ Յունուսին: Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել խոշոր չափերի հասնող վնաս պատճառելու և մեքենայության մեջ, Լեյլա Յունուսը՝ խոշոր չափի մեքենայությունների, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթերի կեղծման հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG