Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ՝ Գեղակերտ գյուղում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

«Երեկ ժամը 03:30-ի սահմաններում, դիմակավորված անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ, Հ. Խաչատրյանի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում գտնվող վերջինիս տուն, տարեց ամուսիններ Խաչատրյանների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով և ոտքերով վերջիններիս հարվածներ հասցնելով, սպանության սպառնալիքներ տալով, հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա զարդեր՝ նրանց պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս», - ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն փոխանցում է, որ կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունն ու շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG