Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը բեռնատար մեքենա է գնդակոծել


Ադրբեջանական կողմից գնդակոծվող տարածք Տավուշի մարզում

Ադրբեջանական կողմից գնդակոծվող տարածք Տավուշի մարզում

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանի փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանական կողմը բեռնատար մեքենա է գնդակոծել:

«Այսօր ժամը 16:30-ի սահմաններում Երևան - Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս - Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծել են բեռնատար մեքենայի, որի արդյունքում վնասվել են մեքենայի անիվները և շարժիչը: Ազգությամբ օսեթ վարորդը, բարեբախտաբար, չի տուժել: Ներկայում գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիս համայնքի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG