Մատչելիության հղումներ

ՌԴ ՆԳ փոխնախարար. Տուլայի վթարի պատճառը վարորդի քնելն է


Տուլայում վթարի ենթարկված Մոսկվա - Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ
Տուլայում վթարի ենթարկված Մոսկվա - Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ

Ըստ Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Սավենկոյի՝ Տուլայի շրջանում Մոսկվա - Երևան ավտոբուսը շրջվել է ղեկին վարորդի քնելու պատճառով։ Այդ մասին ինչպես հաղորդում է ռուսական Regnum գործակալությունը, Սավենկոն հայտարարել է Պետդումայում՝ լսումների ժամանակ։

«Ուղևորային ու բեռնատար փոխադրումների ընթացքում վթարայնության բարձրացման պատճառներից մեկը վարորդների աշխատանքի ու հանգստի պայմանների խախտումն է։ Եթե դիտարկենք վերջին օրերի դեպքերը, ապա կտեսնենք, որ Տուլայի շրջանում Հայաստանի ավտոբուսի վթարի պատճառը նույն է՝ վարորդը ղեկին քնել է», - ասել է փոխնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG