Մատչելիության հղումներ

Ռուբեն Գրձելյան. Չվերթի հետաձգումը իրենից ոչ մի «արտակարգ» բան չի ենթադրում


Լուսանկարը՝ Ռուբեն Գրձելյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Ռուբեն Գրձելյանի ֆեյսբուքյան էջից

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Երևան - Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով, ինչը իրենից ոչ մի «արտակարգ» բան չի ենթադրում: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը։

«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը և առհասարակ նոյեմբերի նախորդ օրերին ու հոկտեմբերին, ինչպես նաև այլ առանց «ր» տառով ամիսների ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել: Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Երևան - Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով, ինչը իրենից ոչ մի «արտակարգ» բան չի ենթադրում: Ամեն րոպե աշխարհում տասնյակ չվերթներ են ուշանում և չեղարկվում «ոչ արտակարգ», այլ աշխատանքային և ընթացիկ լուծվող խնդիրների պատճառներով», - գրել է Գրձելյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում «արտակարգ դեպք է գրանցվել»՝ Երևան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG