Մատչելիության հղումներ

«Հրապարակ»-ի հոդվածի կապակցությամբ քրգործ է հարուցվել և ուղարկվել ԱԱԾ


«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան, արխիվ
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան, արխիվ

«Հրապարակ» օրաթերթի մի հրապարակման կապակցությամբ Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախաքննության տվյալները հրապարակելու և պաշտոնեական անփութության հատկանիշներով:

Գլխավոր դատախազությունը այսօր տարածած հաղորդագրությունում հայտնում է, որ հոկտեմբերի 23-ին «Հրապարակ»-ում «ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել» վերնագրով հոդված է հրապարակվել, «որը պարունակել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) և 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալներ»:

«Վերոնշյալի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2015 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով (նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը), և 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG