Մատչելիության հղումներ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ութ դատապարտյալներից երկուսն այսօր դադարեցրել են հացադուլը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ «Իրավունք ունեն, դադարեցնում են», - ասաց Ղլեչյանը։

Հիշեցնենք, 6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դեռ հոկտեմբերի վերջին անժամկետ հացադուլ հայտարարեց, երբ անկախ հանձնաժողովը մերժեց նրան վաղաժամ ազատ արձակելու դիմումը։ Ավետիսյանին միացան նաև այլ դատապարտյալներ։ Նրանք բողոքում են վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ՝ պնդելով, որ այն թափանցիկ չի գործում, կայացված որոշումներն էլ չեն հիմնավորվում։

Երեկ հացադուլավորներին էր այցելել օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, ծանոթացել նրանց խնդիրներին ու կոչ արել դադարեցնել հացադուլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG