Մատչելիության հղումներ

ՌՀՄ նախագահը զբաղված է զոհված հայ օդաչուների դիերը Հայաստան փոխադրելու հարցով


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ այսօր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ քննարկել է Հարավային Սուդանում կործանված օդանավի հայ օդաչուների մարմինները Հայաստան փոխադրելու հնարավորությունը։

Նա կապվել է նաև Ուգանդայում Ռուսաստանի հյուպատոսի հետ, ով այս պահին գտնվում է Հարավային Սուդանում։

Աբրահամյանը ռուսական կողմին առաջարկել է ֆինանսական աջակցություն զոհերի մարմինները Մոսկվա և այնտեղից Հայաստան փոխադրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG