Մատչելիության հղումներ

Մոսկվայում արգելել են երկու ավտոբուսի ուղևորվել Հայաստան


Մոսկվայում Ռուսաստանից Հայաստան ուղևորների տեղափոխող երկու ավտոբուս է կանգնեցվել։

«Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը, նշում է, որ տեխզննման արդյունքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել հատկապես ավտոբուսների ղեկերի և արգելակման համակարգերի հետ կապված։

«Պարզվել է նաև, որ վարորդները ուղևորափոխադրումներ են իրականացնում առանց համապատասխան լիցենզիաների և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով», - լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժնի մամուլի պատասխանատուն։

«Նովոստի»-ն նշում է, որ երկու ավտոբուսներն էլ տեղափոխվել են հատուկ տարածք, իսկ վարորդները տարվել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Ցարիցինո շրջանի բաժանմունք, և այժմ քննարկվում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG