Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Պակիստանում գործարանի տանիքի փլուզման հետևանքով


Պակիստան - Փրկարարները փլատակներից դուրս են բերում մարդկանց, Լահոր, 4-ը նոյեմբերի, 2015թ․

Պակիստան - Փրկարարները փլատակներից դուրս են բերում մարդկանց, Լահոր, 4-ը նոյեմբերի, 2015թ․

Առնվազն 17 մարդ զոհվել, 150-ը փլատակների տակ է մնացել Պակիստանի Լահոր քաղաքի մերձակայքում գտնվող գործարանի տանիքի փլուզման պատճառով:

Փրկարարները արդեն փլատակներից դուրս են բերել շուրջ 100 մարդու, 70-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքը վթարային էր դարձել անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:

Կառավարությունում, սակայն, վաղ են համարում խոսել փլուզման պատճառների մասին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG