Մատչելիության հղումներ

A321-ի կործանման պատճառը «կարող էր լինել ԻՊ-ի տեղադրած ռումբը»


Եգիպտոս - Կործանված A321 օդանավի բեկորներից, 1-ը նոյեմբերի, 2015թ․
Եգիպտոս - Կործանված A321 օդանավի բեկորներից, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Եգիպտոսում ռուսական «Կոգալիմավիա» ընկերության օդանավի կործանման պատճառը կարող էր լինել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տեղադրած ռումբը: Այս մասին երեկ հայտնել են աղբյուրները Միացյալ Նահանգների և Եվրոպայի անվտանգության կառույցներում՝ հավանական համարելով, որ պայթուցիկը եղել է ուղեբեռների բաժնում:

Վարկածը հաստատվելու դեպքում, սա կլինի առաջին դեպքը, երբ «Իսլամական պետություն»-ը հարձակվում է քաղաքացիական օդանավի վրա:

Այդուհանդերձ, հետախուզական վերլուծաբանները չեն ցանկանում հավատալ այս վարկածին:

Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ կատարող օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, զոհվեց 224 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG