Մատչելիության հղումներ

logo-print

Ազատ արձակվեց «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվածներից Արմեն Հովհաննիսյանը


Արմեն Հովհաննիսյանը քրեակատարողական հիմնարկի դարպասաների մոտ, 5-ը նոյեմբերի, 2015թ.

Արմեն Հովհաննիսյանը քրեակատարողական հիմնարկի դարպասաների մոտ, 5-ը նոյեմբերի, 2015թ.

Քիչ առաջ ազատ արձակվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ի իրադարձությունների գործով երկու տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հովհաննիսյանը։

«Ռեժիմն ապօրինաբար զրկեց ինձ իմ ազատությունից, իմ ընտանիքի հետ լինելու իրավունքից։ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», - ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն այս գործով դատապարտվածներից արդեն երրորդն է, ով ազատ է արձակվում։ Նախ ազատ էր արձակվել մեկ տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանը, այս տարվա մայիսի 5-ին էլ՝ մեկուկես տարվա ազատազրկման դատապարտված Սևակ Մնացականյանը։

Հիշեցնենք, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013-ի նոյեմբերի 5-ին մի խումբ աջակիցների, այդ թվում՝ Արմեն Հովհաննիսյանի հետ «Ես սկսում են հեղափոխություն» կարգախոսով երթ էր սկսել Ազատության հրապարակից, որը ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրեցին, տեղի ունեցան բախումներ, հնչեցին պայթյուններ: Բախումների հետևանքով տուժեց 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան: Իրավապահները բերման ենթարկեցին 38 ակտիվիստի, նրանցից 13-ը տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG