Մատչելիության հղումներ

Երեկ Ղրիմում կործանված ինքնաթիռը պատկանել է «Կոկտեբել» պլաներային կենտրոնին


Ղրիմ - Տեսարան ուղղաթիռից
Ղրիմ - Տեսարան ուղղաթիռից

Երեկ Ղրիմում կործանված Cessna-336 թեթև ինքնաթիռը պատկանել է «Կոկտեբել» պլաներային կենտրոնին։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն՝ վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Չորս տեղանոց փոքր ինքնաթիռը պատկանել է «Կոկտեբել» պլաներային ակումբի տնօրենին։ Օդային զբոսանքի ժամանակ ինքնաթիռն ընկել է Կիրովի մարզում և կործանվել է, ինչի հետևանքով զոհվել են 36-ամյա օդաչուն, ով նաև սպորտային ակումբի թռիչքների ղեկավարն էր, և երեք ուղևոր՝ մեկ կին և երկու տղամարդ», - հայտարարել է նախարարությունը՝ նշելով, որ զոհվածների թվում է տեղի ուղղափառ քահանաներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG