Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունը կհոգա ավտովթարի զոհերի հուղարկավորման և վիրավորների բուժման ծախսերը


Ռուսաստան, Տուլայի մարզ - Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․
Ռուսաստան, Տուլայի մարզ - Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․

Հայաստանի կառավարությունը իր վրա է վերցնում Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հուղարկավորման և վիրավորների բուժման ծախսերը: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հայտնելով, որ հարցը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ:

Ավտովթարի հետևանքով զոհվածների աճյունները, հիշեցնենք, Երևան են տեղափոխվելու այսօր երեկոյան՝ հատուկ չվերթով: Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել:

Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG