Մատչելիության հղումներ

logo-print

Հանդիպել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարները


Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարների հանդիպում Երևանում, արխիվ

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարների հանդիպում Երևանում, արխիվ

Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։

Անդրադարձ է կատարվել օրեր առաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցին: Նախարարները նշել են, որ համանախագահների կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ադրբեջանական կողմի արձակած կրակոցները և վերջին շրջանի սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձ են կատարել իրենց ղեկավարած գերատեսչությունների գործակցությանն առնչվող հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG