Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով այցելել են «Վարդաշեն» ՔԿՀ-ի՝ հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին


ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ հայտարարած Վոլոդյա Ավետիսյանը, արխիվ
ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ հայտարարած Վոլոդյա Ավետիսյանը, արխիվ

Այսօր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն այցելել են նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին:

Արդարադատության նախարարության հաղորդմամբ, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպվել է անհատական ընդունելություն, քննարկվել են վերջիններիս բարձրացրած խնդիրները, նրանց նաև հորդորել են դադարեցնել հացադուլը:

«Կազմակերպված ընդունելության ընթացքում հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն հայտնեց հացադուլը դադարեցնելու վերաբերյալ՝ հանդիպման ավարտին այդ մասին համապատասխան դիմում ներկայացնելով ՔԿ հիմնարկի վարչակազմին:

Այս պահի դրությամբ, հացադուլը շարունակող դատապարտյալների առողջական վիճակը բավարար է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո. ներկայում ևս տարվում են համապատասխան աշխատանքներ՝ դատապարտյալներին հացադուլից դուրս բերելու ուղղությամբ»,- նշված է նախարարության հաղորդման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG