Մատչելիության հղումներ

logo-print

ԱԳՆ-ն հրապարակել է ինքնաթիռի զոհված անձնակազմի հայ անդամների անունները


Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռի բեկորները, 4-ը նոյեմբերի, 2015թ.

Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռի բեկորները, 4-ը նոյեմբերի, 2015թ.

Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ինքնաթիռի զոհված անձնակազմի հայ անդամների անունները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են՝

հրամանատար Գևորգ Թովմասյան
երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ վթարված AN12 օդանավը 2014 թվականից հանվել է Հայաստանի գրանցումից և պատկանում է Asia Airways տաջիկական ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG