Մատչելիության հղումներ

Միջազգային մարզական ոլորտում ևս մեկ կոռուպցիոն գործ է բացվել՝ Ռուսաստանին առնչվող կասկածանքով


Թեթև ատլետիկայի միջազգային ընկերակցությունների ֆեդերացիայի նախկին նախագահ Լամին Դաակ

Թեթև ատլետիկայի միջազգային ընկերակցությունների ֆեդերացիայի նախկին նախագահ Լամին Դաակ

Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել Թեթև ատլետիկայի միջազգային ընկերակցությունների ֆեդերացիայի (IAAF) նախկին նախագահ, սենեգալցի Լամին Դաակի դեմ: Նա կասկածվում է Թեթև ատլետիկայի համառուսական ֆեդերացիայից առնվազն 200 հազար եվրո ստանալու մեջ՝ անտեսելու համար ռուս մարզիկների դոպինգային թեսթերի արդյունքները:

BBC-ն հաղորդում է, որ կոռուպցիոն միջադեպը վերագրվում է 2011 թվականին, երբ Օլիմպիական խաղերի նախաշեմին հետաձգվել էր խթանիչներ օգտագործելու պատճառով ռուսաստանցի մի քանի մարզիկների դեմ պատժամիջոցների կիրառումը:

82-ամյա Լամին Դաակը Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիան գլխավորել է 16 տարի՝ պաշտոնից հեռանալով անցած օգոստոսին:

Կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել նաև իրավաբանական հարցերով նրա խորհրդական Հաբիբ Սիսիին:

Ֆրանսիայի դատախազությունը հաղորդել է, որ Լամին Դաակը և Հաբիբ Սիսին անցած կիրակի ձերբակալվել են, իսկ երեքշաբթի օրը կալանքից ազատ են արձակվել այն բանից հետո, երբ դատարանի որոշմամբ նրանց դեմ հետաքննություն է սկսվել: Նրանք ներկա են գտնվել դատական նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG