Մատչելիության հղումներ

Կառավարության նպատակը «երկարաժամկետ կայուն, անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է»


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կառավարությունում երկրի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումների ժամանակ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է տվյալ ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հանձնարարել է լրամշակել ներկայացված փաստաթուղթը՝ հաշվի առնելով քննարկումների ժամանակ հնչած առաջարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG