Մատչելիության հղումներ

Սիրիայի բանակը վերացրեց Հալեպի շրջափակումը


Սիրիա - Կառավարական բանակի զինծառայողները Հալեպի արվարձաններից մեկում, 23-ը հոկտեմբերի, 2015թ․
Սիրիա - Կառավարական բանակի զինծառայողները Հալեպի արվարձաններից մեկում, 23-ը հոկտեմբերի, 2015թ․

Սիրիայի կառավարական բանակը Հալեպի նահանգում վերահսկողություն է հաստատել Հալեպ-Խանասեր և Էսրիա-Սալամիա ավտոմայրուղիների նկատմամբ՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչների: Այդ մասին այսօր հաղորդում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ վաղվանից այդ մայրուղիները վերստին կբացվեն:

Հիշեցնենք՝ հայաշատ Հալեպը հոկտեմբերի վերջից պաշարման մեջ էր, ինչպես տեղում լույս տեսնող «Գանձասար» թերթն էր հաղորդել, քաղաքն արտաքին աշխարհին կապող միակ՝ Խանասերի ճանապարհը փակ էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG