Մատչելիության հղումներ

Ավտովթարի զոհերի համար աղոթք Մայր Աթոռում


Ամենայն Հայոց կաթողիկոսը նախագահում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հավաքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոսը նախագահում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հավաքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արխիվ

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքը սկսած Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 4-ի նիստի սկզբում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, աղոթք է բարձրացվել առ Աստված Ռուսաստանի Տուլայի շրջանում` «Դոն» մայրուղու վրա, Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար, փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվության համակարգը:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները վշտակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG