Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Երեկ և այս գիշեր հրադադարը խախտվել է շուրջ 80 անգամ


Հայ զինվորը դիրքերում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը դիրքերում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG