Մատչելիության հղումներ

Օտարերկրացիները կկարողանան պայմանագրային հիմունքներով ծառայել Ուկրաինայի զինված ուժերում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն ռադայի կողմից մեկ ամիս առաջ ընդունված օրենքը, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով ծառայել Ուկրաինայի զինված ուժերում։

Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ նաև օրինագիծ է ընդունել՝ այդ անձանց Ուկրաինայի քաղաքացիության տրամադրման գործընթացը հեշտացնելու վերաբերյալ։

«Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են զինվորական ծառայություն անցնել Ուկրաինայի զինված ուժերում՝ պայմանագրային հիմունքներով, որպես շարքային, սերժանտ և ավագ սերժանտ»,- ասվում է օրենքում։ Օրինագծի նպատակը, ըստ փաստաթղթին կից բացատրական հաղորդագրության, «Ուկրաինայի զինված ուժերի անվտանգության ամրապնդումն է և Ուկրաինայի մարդկային ու ֆինանսական ծախսերի կրճատումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG