Մատչելիության հղումներ

logo-print

Հսկա ժայռաբեկորներն ընկել են միջպետական ավտոճանապարհի վրա


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 64-65-րդ կմ-ում` Նեղոց գյուղի սկզբնամասում, այսօր ժամը 12:30-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում` 5.5-6 խմ ծավալով, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հսկայական ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից, ժամը 14:30-ի դրությամբ երթևեկությունը դարձել է երկկողմանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG