Մատչելիության հղումներ

«Կինգ Դելյուքս»-ի սեփականատերը բացառում է ավտոբուսի անսարքությունը որպես վթարի պատճառ


Տուլայի տարածաշրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ.
Տուլայի տարածաշրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ.

Մոսկվա-Երևան ավտուբուսի վթարից տուժած ևս երկու քաղաքացի է մահացել։ Այդ մասին հեռախոսով տեղեկացրեցին երթուղին իրականացնող «Կինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանին, երբ նա զրուցում էր «Ազատություն» ռադիոկայանի հետ։

Հարությունյանն ասաց, որ շատ ծանր վիճակում է և այս պահին չի կարող խոսել, սակայն ընդգծեց, որ վարորդը պատրաստված է եղել և երբեք նման խնդիրներ չեն եղել։

«Կինգ Դելյուքսի» ավտոբուսների սպասարկման կենտրոնը Երևանում, 3-ը նոյեմբերի, 2015թ
«Կինգ Դելյուքսի» ավտոբուսների սպասարկման կենտրոնը Երևանում, 3-ը նոյեմբերի, 2015թ

«Բացառում եմ ավտոբուսի տեխնիկական խնդիրը, որովհետև բոլոր ավտոբուսները երթուղի դուրս գալուց առաջ համապատասխան ստուգում են անցնում։ Իսկ եթե թերություն է լինում, թույլ չենք տալիս երթուղի դուրս գալ։ Իսկ եթե ճանապարհին մեքենան խնդիր է ունենում, վարորդը մեքենան կանգնեցնում է, զանգում է, մենք փոխարինող ենք ուղարկում։ Այս դեպքում զանգ չի եղել, որ խնդիր կա, որ փոխարինող ուղարկենք։ Մեքենան դուրս է եկել իդեալական վիճակում։ Անկախ բոլոր խոսակցություններից, ես բացառում եմ տեխնիկական խնդիրը», - ասաց ընկերության սեփականատերը։

Նշենք, որ ընկերությունն արդեն շուրջ հինգ տարի Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում է իրականացնում։ Սա եղել է ոչ կանոնավոր երթուղի, որի իրավունքը, ըստ Հարությունյանի, ընկերությունն ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG