Մատչելիության հղումներ

43 միլիոն դոլար՝ Աֆղանստանում գազալցակայանի կառուցման համար


Գազալցակայան Աֆղանստանում, արխիվ
Գազալցակայան Աֆղանստանում, արխիվ

Աֆղանստանի հյուսիսում բնական գազով ավտոմեքենաների լիցքավորման կայանի վրա Միացյալ Նահանգները 500 հազար դոլարի փոխարեն 43 միլիոն դոլար է ծախսել:

Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին ուղղած կոշտ նամակում Աֆղանստանի վերակառուցման հատուկ տեսուչ Ջոն Սոփքոն ընդգծել է, որ անհամաչափ ծախսերը ամերիկացի հարկատուների հաշվին են արվել, ավելացնելով, որ նույնատիպ կայանը Պակիստանում 140 անգամ ավելի էժան է նստել:

Ըստ մասնագետի՝ Պենտագոնը անգամ տեխնիկական և տնտեսական հիմնավորման ուսումնասիրություն չի կատարել նախքան շինարարությունը: Ամենամտահոգիչը Սոփքոն համարել է այն, որ պաշտպանության նախարարությունը ի վիճակի չէ անգամ այդքան մեծ ծախսերի վերաբերյալ պարզաբանում տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG