Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը, կա 8 զոհ


Լուսանկարը՝ ՏԿԱԻՆ-ի

Լուսանկարը՝ ՏԿԱԻՆ-ի

Գիշերը Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով 43 մարդ էլ վիրավորվել է, 9-ի վիճակը ծանր է: Բոլոր զոհերը և վիրավորները ՀՀ քաղաքացիներ են:

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ) փոխանցում է, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 3:10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ժամը 9:30-ի դրությամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել: Ավելի ուշ ՏԿԱԻՆ-ը հայտնեց, որ զոհվածների թիվը ժամը 12:30-ի դրությամբ հասել է 8-ի:

«Ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել», - ասված է ՏԿԱԻՆ հաղորդագրությունում:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը, ավելի վաղ հաղորդել էր, որ ավտոբուսում եղել է 63 մարդ։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Տուլայի մարզային վարչության փոխանցմամբ, ոստիկաններն ուսումնասիրում են վթարի պատճառները՝ որպես նախնական վարկած նշելով ավտոբուսի անսարքությունը, չբացառելով նաև վարորդի՝ ղեկին քնելու հնարավորությունը։

Հայաստանի ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից փրկարար ծառայության տնօրենը կապ է հաստատել Ռուսաստանի Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ: Վերջինս հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, և ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:

Հայաստանի ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտական կապի մեջ է Ռուսաստանի ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ և խոստանում է պարբերաբար տեղեկություններ տրամադրել պատահարի վերաբերյալ:

Բացվել են «թեժ գծեր»` Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609, Հայաստանի ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:

Ժամը 13:08-ի դրությամբ հայտնի է, որ վթարի հետևանքով 8 զոհվածներից մեկը 68-ամյա Սպարտակ Ցոլակի Նալբանդյանն է: Տուժել է 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 35-ը՝ ժամը 13:00-ի դրությամբ գտնվում են Տուլայի տարածաշրջանային բժշկական կենտրոններում:

Մասնավորապես, ՏԿԱԻՆ-ի հրապարակած թարմացված ցուցակի համաձայն, Ուզլովայա ԲԿ-ում՝

1. Իսպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980 թ.)

2. Սարգսյան Սերյոժա (ծնվ. 1960 թ.)

3. Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960 թ.)

4. Նահապետյան Հակոբ Ստեփանի

5. Ունոսյան Լևոն Մաքսիմի

6. Երանոսյան Անուշավան Ռազմոստի

7. Մկրտչյան Սարգիս Շալիմի

8. Օհանյան Ժորա Օմիրի

9. Օրոնիսյան Արթուր Արգամի

10. Հակոբյան Տիգրան Գարիմի

11. Գրիգորյան Սաքո Փաշիկի

12. Սաֆարյան Կարեն Աշոտի (ծնվ. 1985 թ., ծանր)

13. Ինքնությունը ճշտվում է

14. Ինքնությունը ճշտվում է

15. Ինքնությունը ճշտվում է

16. Ինքնությունը ճշտվում է

Կիրեևսկի ԲԿ-ում՝

1. Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի (ծնվ. 1981 թ.)

2. Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ. 1972 թ.)

3. Պաֆարյան Կարեն Արմենի (ծնվ. 1985 թ.)

4. Երեմիշյան Մարինե Կարենի (ծնվ. 1961 թ.)

5. Ասրյան Ապրես Ռուբենի (ծնվ. 1966 թ.)

6. Աղաջանյան Սարգիս (ծնվ. 1950 թ.)

7. Սարգսյան Գայանե Վելիկի

8. Մինասյան Հունան Թովմասի (ծնվ. 1989 թ.)

9. Խուրչուրյան Արման (ծնվ. 1976 թ.)

10. Երեմյան Արմեն (ծնվ. 1987 թ.)

11. Ղարաղանյան Սիմոն Հայկազի (ծնվ. 1975 թ.)

12. Դանիելյան Վովա Սամվելի (ծնվ. 1976 թ.)

13. Ինքնությունը ճշտվում է

Նովոմոսկովսկի ԲԿ-ում՝

1. Հարությունյան Գայանե Գրուստանի (ծնվ. 1975 թ.)

2. Գալստյան Արարատ Արմենի (ծնվ. 1992 թ.)

3. Թադևոսյան Սելան Սերոժի

4. Կոսոբողլյան Գարիկ Արմենի

5. Չապորյան Քնարիկ

6. Ռումակյան Ժորա Արայի (ծնվ. 1978 թ.)

Անվտանգ տարածք՝ «Երիտասարդություն» կինոթատրոն, տեղափոխվածների տվյալները՝

1. Կարեն Ալեքսանդրի Խաչատրյան (ծնվ. 1994 թ.)

2. Գուրգեն Ռադիկի Անտոնյան (ծնվ. 1998 թ.)

3. Հրայր Տոնոյի Սահրադյան

4. Գագիկ Հովնանի Սիմոնյան (ծնվ. 1994 թ.)

5. Արամ Վաչագանի Մարտիրոսյան (ծնվ. 1999 թ.)

6. Յուրիկ Արամի Ադամյան (ծնվ. 1964 թ.)

7. Արսեն Ռազմիկի Մակարյան (ծնվ.1972 թ.)

8. Կարեն Ռուդիկի Զաքարյան (ծնվ. 1979 թ.)

9. Էդգար Լևոնի Կարապետյան (ծնվ. 1972 թ.)

10. Արթուր Սարգիսի Մատիկյան (ծնվ. 1976 թ.)

11. Ժորա Արայի Ռուշանյան (ծնվ. 1998 թ.)

12. Քնարիկ Վազգենի Ռուշանյան (ծնվ. 1980 թ.)

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է տուժածների անունները՝ նշելով, որ դրանք դեռ ճշգրտվում են․

1. Միշպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980 թ.)

2. Սարգսյան Սերյոժա (ծնվ. 1960 թ.)

3. Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960 թ.)

4. Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.)

5. Նահապետյան Հակոբ Ստեփանի

6. Ունոսյան Լևոն Մաքսիմի

7. Երանոսյան Անուշավան Ռազմոստի

8. Մկրտչյան Սարգիս Շալիմի

9. Օհանյան Ժորա Օմիրի

10. Օրոնիսյան Արթուր Արգամի

11. Հակոբյան Տիգրան Գարիմի

12. Գրիգորյան Սաքո Փաշիկի

13. Սաֆարյան Կարեն Աշոտի (ծնվ. 1985 թ.)

14. Ինքնությունը ճշտվում է

15. Ինքնությունը ճշտվում է

Կիրեևսկի բժշկական կենտրոն՝

1. Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի (ծնվ. 1981 թ.)

2. Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ. 1972 թ.)

3. Պաֆարյան Կարեն Արմենի (ծնվ. 1985 թ.)

4. Երեմիշյան Մարինե Կարենի (ծնվ. 1961 թ.)

5. Ասրյան Ապրես Ռուբենի (ծնվ. 1966 թ.)

6. Աղաջանյան Սարգիս (ծնվ. 1950 թ.)

7. Սարգսյան Գայանե Վելիկի

8. Մինասյան Հունան Թովմասի (ծնվ. 1989 թ.)

9. Խուրչուրյան Արման (ծնվ. 1976 թ.)

10. Երեմյան Արմեն (ծնվ. 1987 թ.)

11. Ղարաղանյան Սիմոն Հայկազի (ծնվ. 1975 թ.)

12. Դանիելյան Վովա Սամվելի (ծնվ. 1976 թ.)

Նովոմոսկովսկի բժշկական կենտրոն՝

1. Հարությունյան Գայանե Գրուստանի (ծնվ. 1975 թ.)

2. Գալստյան Արարատ Արմենի (ծնվ. 1992 թ.)

3. Թադևոսյան Սելան Սերոժի

4. Կոսոբողլյան Գարիկ Արմենի

5. Չապորյան Քնարիկ

6. Ռումակյան Ժորա Արայի (ծնվ. 1978 թ.)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG