Մատչելիության հղումներ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) այսօր հինգ կալանավոր հացադուլ է սկսել, ևս երեքն էլ այդ ծայրահեղ քայլին էին դիմել նախորդ շաբաթավերջից։

Բոլորն էլ բողոքում են վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ՝ պնդելով, որ այն թափանցիկ չի գործում, կայացված որոշումներն էլ չեն հիմնավորվում։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Վարդաշեն»-ում հացադուլ սկսած դատապարտյալները տեղափոխվել են առանձնացված խցեր և բժիշկների հսկողության տակ են։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG