Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում քննարկվել են Ղարաբաղում ականազերծման հարցեր


Լուսանկարը՝ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջից

Լուսանկարը՝ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջից

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին և HALO Trust կազմակերպության Հայաստանի ու Ղարաբաղի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:

Սահակյանն ընդգծել է, որ HALO Trust-ը կարևորագույն առաքելություն է իրականացնում, հավելելով, որ Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG