Մատչելիության հղումներ

Մահացել է Արևելյան Գերմանիայի՝ Բեռլինի պատի փլուզմանը ակամա նպաստած պաշտոնյան


Գյունտեր Շաբովսկին 1989-ի նոյեմբերի 9-ի պատմական ասուլիսի ժամանակ

Գյունտեր Շաբովսկին 1989-ի նոյեմբերի 9-ի պատմական ասուլիսի ժամանակ

Երեկ Բեռլինի ծերանոցում 86 տարեկանում մահացել է Գյունտեր Շաբովսկին՝ Արևելյան Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ում հանպատրաստից հայտարարությունը արագացրեց Բեռլինի պատի փլուզումը։

1989 թվականին ասուլիսի ժամանակ Շաբովսկին հայտարարել էր, որ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ճամփորդական սահմանափակումները վերացվում են «անմիջապես», ինչին հետևել էր տասնյակ հազարավոր մարդկանց հոսքը արևմուտք: Սոցիալիստական Գերմանիայի ղեկավարությունը, մինչդեռ, պատրաստվում էր հաջորդ օրվանից կատարել այդ փոփոխությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG