Մատչելիության հղումներ

Սահակյանը ցավակցել է Մատվիենկոյին և Նարիշկինին


Ռուսաստանի խոնարհված դրոշը Դաշնության խորհրդի շենքի տանիքին, Մոսկվա, 1-ը նոյեմբերի, 2015թ.

Ռուսաստանի խոնարհված դրոշը Դաշնության խորհրդի շենքի տանիքին, Մոսկվա, 1-ը նոյեմբերի, 2015թ.

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը A321 ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնային ժողովի երկու պալատների ղեկավարներին՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:

«Հայաստանի Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչք իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Մենք կիսում ենք Ձեր վիշտը և մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն և տոկունություն», - Ազգային ժողովի հասարակայնության և տեղակատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ռուսաստանցի գործընկերներին գրել է Սահակյանը:

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ ավիաաղետի կապակցությամբ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին ցավակցական հեռագիր է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր ցավակցություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ցավակցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն էլ ցավակցական հեռագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինին։ «Հայցում ենք Բարձրյալին Սուրբ Հոգով մխիթարել զոհվածների ընտանիքներին և Ռուսաստանի բարեպաշտ ժողովրդին: Եվ թող Աստծու ողորմությամբ երկնային բարձունքներում խաղաղությամբ հանգչեն զոհվածների հոգիները», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG