Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստանը» հանրահավաք անցկացրեց Գյումրիում


Գյումրիում այսօր հանրահավաք անցկացրեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:

Հանրահավաքի բանախոսները հիմնականում կոչ էին անում մասնակցել դեկտեմբերի 1-ին իրենց հրավիրած հանրահավաքին Երևանում և քաղաքացիական անհնազանդության ակցիաների միջոցով տապալել դեկտեմբերի 6-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն:

«Նոր Հայաստան» փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն իր ելույթում նշեց, որ չնայած առկա մարտավարական տարաձայնություններին՝ ընդդիմությանը կհաջողվի համախմբվել և հասնել իշխանափոխության:

«Ես համոզված եմ՝ մինչև դեկտեմբերի 1-ը իսկական ընդդիմադիր գործիչները և ուժերը անպայման համախմբվելու են», - նշեց Սեֆիլյանը:

Հանրահավաքին մասնակցում էր նաև սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը: Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը իր ելույթում, ի տարբերություն «Նոր Հայաստան» ճակատի բանախոսների, քաղաքացիներին կոչ արեց անպայման գնալ ընտրատեղամասեր:

«Կոչ եմ անում անպայման գնալ և օգտագործել քաղաքացուն տրված քվեի իրավունքը», - նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG