Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Դնեպրոպետրովսկի նախկին փոխնահանգապետ Գենադի Կորբանը


Կիևի քաղաքապետի թեկնածու Գենադի Կորբան, հոկտեմբեր, 2015թ․
Կիևի քաղաքապետի թեկնածու Գենադի Կորբան, հոկտեմբեր, 2015թ․

Ուկրաինայի իրավապահները Դնեպրոպետրովսկում ձերբակալել են Գենադի Կորբանին, ով անցյալ ամիս մասնակցել է Կիևի քաղաքապետի ընտրություններին, սակայն պարտվել է։

Կորբանը ՈւԿՐՈՊ հապավում-անվանմամբ կուսակցության ղեկավարն է և սերտ կապեր ունի Դնեպրոպետրովսկի նախկին նահանգապետ, օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ։

Կորբանը կասկածվում է 2014-15 թվականներին Դնեպրոպետրովսկի փոխնահանգապետի պաշտոնը զբաղեցնելիս մի շարք առևանգումներ և ապօրինի այլ գործողություններ կատարած քրեական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ։ Բացի այդ, իրավապահների պնդմամբ, Կորբանը ուկրաինական բանակի համար նախատեսված հիմնադրամից գողացել է 1 միլիոն 700 հազար դոլար:

Կորբանի շրջապատը ձերբակալությունն անվանել է «քաղաքական հետապնդում»։

Նախագահ Պետրո Պորոշենկոն այս տարի ավելի վաղ ազատել է նրան փոխնահանգապետի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG