Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից Ռուսաստանը Ուկրաինայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կսահմանի


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև

2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը Ուկրաինայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կսահմանի, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ուկրաինայի նկատմամբ կբարձրացվի մաքսային-սակագնային պաշտպանության մակարդակը, ինչը պայմանավորված է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելով»,- իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է Ռուսաստանի վարչապետը.- «Բացի այդ՝ որպես հակառուսական պատժամիջոցներին միացած երկիր՝ Ուկրաինայի վրա կտարածվեն նաև մեր պատասխան տնտեսական պատժամիջոցները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG