Մատչելիության հղումներ

Լեհական դատարանը մերժել է արտահանձնել ռեժիսոր Ռոման Պոլանսկուն


Սամանթա Գեյմեր, Ռոման Պոլանսկի

Սամանթա Գեյմեր, Ռոման Պոլանսկի

Լեհական դատարանը անօրինական է համարել ռեժիսոր Ռոման Պոլանսկու արտահանձնումը ԱՄՆ-ին, որտեղ նա մեղադրվում է բռնաբարության մեջ։ Դատարանն այսպիսի եզրակացության է եկել ուրբաթ օրը՝ ուսումնասիրելով արտահանձնման մասին ԱՄՆ իշխանությունների հունվարյան հարցումը, հաղորդում է BBC-ն։

Ինքը՝ Պոլանսկին լքել է Լեհաստանը՝ չներկայանալով դատարան։ Ռեժիսորը Կրակովում էր, երբ սկսվել է դատական գործընթացը, սակայն դատարան ներկայանալու փոխարեն մեկնել է Փարիզ։ Այս մասին հաղորդել է լեհական ռադիոկայաններից մեկը՝ վկայակոչելով օդանավակայանից ստացված տեղեկությունը։

Լեհական դատարանի որոշումը ռեժիսորին չարտահանձնելու վերաբերյալ ենթակա է բողոքարկման ԱՄՆ-ի կողմից։ 83-ամյա ռեժիսորը մեղադրվում է 1977 թվականին անչափահաս Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեջ։ Պոլանսկին դատարանում խոստովանել էր իր մեղքը։ 2009 թվականի սեպտեմբերին Ցյուրիխում տեղի ունեցած կինոփառատոնի ժամանակ Պոլանսկին, ով ֆրանսիական և լեհական քաղաքացիություն ունի, ԱՄՆ իշխանությունների հայցի շրջանակներում ձերբակալվել է։ Մի քանի ամսից 4.5 միլիոն դոլար գրավի դիմաց Պոլանսկին ազատ է արձակվել, իսկ 2010 թվականի հուլիսին շվեյցարական արդարադատության նախարարությունը որոշել է մերժել ԱՄՆ-ին ռեժիսորին արտահանձնելու հարցումը և վերջնականապես ազատ արձակել ձերբակալվածին։

Ավելի վաղ Լոս Անջելեսի դատարանը մերժել է Պոլանսկու՝ գործը դադարեցնելու խնդրանքը։ Ամերիկյան օրենքներին համաձայն՝ ռեժիսորին սպառնում է մինչև 50 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG