Մատչելիության հղումներ

Վրաստանը նախկին նախագահին առնչվող նոր գործով դիմել է Ուկրաինային


Վրաստան - Ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի ցույց Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, 22-ը հոկտեմբերի, 2015թ․
Վրաստան - Ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի ցույց Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, 22-ը հոկտեմբերի, 2015թ․

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիմել է Ուկրաինային խնդրանքով՝ օգնել անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ համացանցում հայտնված ձայնագրությունների վերաբերյալ, որոնցում ենթադրաբար Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անհնազանդության կոչ է անում՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ապագայի մասին որոշման կապակցությամբ:

Ձայնագրությունները հեռախոսազրույցներ են ենթադրյալ Սաակաշվիլիի և «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիայի միջև: Դրանց ընթացքում, ըստ վրացական լրատվամիջոցների, Սաակաշվիլին մասնավորապես կոչ է արել համախոհներին «Ռուսթավի 2»-ի հետ կապված դատավարության արդյունքներից ելնելով՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ ու կազմակերպել հեղափոխական բնույթի միջոցառումներ՝ ընդհուպ բարիկադների կառուցում ցույցերի ընթացքում և զինված խմբավորումների կազմավորում:

Վրացական կողմը հույս ունի, որ Կիևը Թբիլիսիին իրավական աջակցություն կցուցաբերի այդ գործի հետաքննության հարցում, հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Լևան Իզորիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG