Մատչելիության հղումներ

Նախօրեին պատահար է գրանցվել Երևանի կենդանաբանական այգում: Այգու առյուծներից մեկը վնասել է գիշատիչների բաժնի խնամող Վարդան Գրիգորյանի ձեռքը:

Կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել աշխատակցի անուշադրության պատճառով, երբ վերջինս հատել է առյուծներին մոտենալու անթույլատրելի սահմանը` խախտելով գիշատիչների հետ աշխատանքի անվտանգության կանոնակարգը:

«Այգու անվտանգության աշխատակից Հենրի Մերխոշյանի արագ արձագանքման և ճիշտ գործողությունների շնորհիվ, Վարդանին հաջողվել է ազատել և շտապ բուժօգնություն ցուցաբերել»,-փոխանցում է կենդանաբանական այգու կայքէջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG