Մատչելիության հղումներ

logo-print

Հարկային եկամուտները «ցածր կլինեն բյուջեով նախատեսվածից»


Ֆինանսներ փոխնախարար Պավել Սաֆարյան

Ֆինանսներ փոխնախարար Պավել Սաֆարյան

Պետական բյուջեով, հիշեցնենք, նախատեսված է ընթացիկ տարում հավաքել 1 տրիլիոն 138 միլիարդ դրամ հարկեր ու տուրքեր:

«Պլանային ցուցանիշից պակաս կլինեն եկամուտները», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սաֆարյանը՝ համաձայնելով դիտարկմանը, որ դա պայմանավորված է նախատեսվածից ցածր տնտեսական աճով:

Պաշտոնական փաստաթղթերն ընթացիկ տարվա տնտեսական աճի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են պարունակում: «2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, որը շարունակում է գործել, այս տարվա համար նախատեսված է 4.1 տոկոս տնտեսական աճ: Մինչդեռ գալիք տարվա պետբյուջեի նախագծում, որը ստացել է նույն կառավարության հավանությունը և արդեն Ազգային ժողովում է, գրված է, որ 2015-ին տնտեսական աճը էականորեն ավելի քիչ է լինելու՝ 2.5 տոկոս:

Ֆինանսների նախարարության տվյալներով, եթե եթե անցած տարվա հունվար - սեպտեմբերին հավաքվել էր 1 մլրդ 904 մլն դոլարին համարժեք հարկ ու տուրք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլրդ 661 մլն կամ գրեթե 13 տոկոսով պակաս:

Ավելին․ գալիք տարվա բյուժեով նախատեսված է ավելի քիչ հարկ ու տուրք հավաքել, քան այս տարի՝ 1 տիլիոն 129 միլիարդ դրամ:

Թեև, ինչպես օգոստոսին սկզբին Գյումրիում լրագրողներին փոխանցել էր վարչապետը, հարկեր հավաքելը իշխանությունների գերնպատակը չէ․ - «Հարկեր հավաքելը մեր գերնպատակը չէ՝ եթե դրանք չկան: Հակառակը՝ մեր նպատակն է ստվերը վերհանել և բոլորին պարտադրել վճարել, հունվար-հունիս ամիսներին մեր տնտեսական աճը 4․5 տոկոս է: Բոլոր ոլորտներում ունենք աճ․․․ Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր թիմով, կառավարությունով, նախագահի գլխավորությամբ, որ որ մինչև տարվա վերջ այդ տնտեսական աճը մենք ապահովենք: Քանի որ 2015 թվականի բյուջեում դրված է 4․1 տոկոս տնտեսական աճ»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, այս իրավիճակը անսպասելի չէր․ - «Որովհետև նախորդ 5-6 հետճգնաժամային տարիներին ոչ մի կոնկրետ խնդիր տնտեսությանը նպաստող չլուծվեց: Ճգնաժամամից հետո ի՞նչ էին անում․ մտածում ենք պարտք վերցնել, և դա փրկօղակն էր՝ եթե տնտեսությունը չի աշխատում, եկեք վերցնենք, սոցիալական հարցերը լուծենք, բյուջետային պարտավորությունները կատարենք: Այս մտայնությունն էր տիրում, և այդ մտայնության արդյունքում սա պետք է լիներ․․․ Այս տնտեսությունը որևէ մեկին նպաստ չի բերում, բացառությամբ իշխանության ներկայացուցիչների»:

XS
SM
MD
LG