Մատչելիության հղումներ

logo-print

Վալենտինա Մատվիենկոն կժամանի Հայաստան


Գալուս Սահակյանն ու Վալենտինա Մատվիենկոն Երևանում, արխիվ

Գալուս Սահակյանն ու Վալենտինա Մատվիենկոն Երևանում, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 2-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում են Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, մասնակցությունը Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բացմանը:

Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG