Մատչելիության հղումներ

logo-print

Վայոց Ձորում մի քանի օրում երկու տարեց կին է սպանվել, երկուսն էլ՝ գլխին հասցված հարվածներով


Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր երկու տարեց կանանց սպանության դեպքերի առթիվ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 21-ին ժամը 10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել է նույն տան 91-ամյա բնակչուհի Վարդուշ Սիմոնյանի դին: Քննչականի մեկ այլ հաղորդագրության համաձայն էլ՝ հոկտեմբերի 24-ին ժամը 19-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի 76-ամյա բնակչուհի Գոհար Բարսեղյանի դին:

Դեպքերի վայրեր են մեկնել քննչական-օպերատիվ խմբեր: Դիակների արտաքին զննությամբ հայտնաբերվել են բաց, բութ գանգուղեղային վնասվածքներ, որոնք էլ, ըստ դատաբժիշկների, կանանց մահվան պատճառ են դարձել: Վարդուշ Սիմոնյանի դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ:

Երկու դեպքերի առթիվ քրեական գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն», ստեղծվել են քննչական խմբեր, ընթանում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG