Մատչելիության հղումներ

Աբրահամյանն ու Մեդվեդևը առանձնազրույց են ունեցել


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանն ու Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Երկու երկրների վարչապետները կարևորել են ակտիվ գործակցությունը առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման գործում, ինչպես նաև անդրադարձել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերին և քայլերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG