Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյան․ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ երեկ ընդունելով Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկումների ընթացքում կարևորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, ընդգծվել է Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու բոլոր հնարավոր ոլորտներում ակտիվ երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG