Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այսօր հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը», - արտգործնախարարության փոխանցմամբ, ասել է Նալբանդյանը՝ նշելով, որ այս քայլով Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։

Հիշեցնենք, երեկ ՀՅ Դաշնակցության Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը հաղորդեց, որ Պարագվայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG