Մատչելիության հղումներ

Հանձնաժողովը մերժեց Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը


Վոլոդյա Ավետիսյանը դատարանի դահլիճում, արխիվ

Վոլոդյա Ավետիսյանը դատարանի դահլիճում, արխիվ

Վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է ազատամարտիկների սոցիալական իրավունքների համար պայքարող, մեկ տարի առաջ խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը, «Ազատության»-ը փոխանցեց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Նա նաև նշեց, որ այսօր Ավետիսյանին կտեղեկացնեն հանձնաժողովի որոշման մասին։

Մոտ մեկ շաբաթ առաջ Վոլոդյա Ավետիսյանը բանտից ընկերներին տեղեկացրել էր, որ անկախ հանձնաժողովի մի քանի անդամներ այցելել են իրեն, հարցեր ուղղել և հայտնել, որ հոկտեմբերի 25-ին դատական նիստ է հրավիրվելու՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով:

Մոտ հինգ օր էր Վոլոդյա Ավետիսյանն ու նրա ընտանիքը փորձում էին ստանալ հանձնաժողովի որոշումը։

Նշենք, որ հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ է մերժում ազատամարտիկին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը՝ կրկին առանց պատճառները նշելու։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG