Մատչելիության հղումներ

Համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության, նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում՝ չի բացառվում նաև ցրտահարության վտանգը, իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ: Երկրի բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ:

Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը, ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG