Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը


Մոլդովայի վարչապետ Վալերիու Ստրելետը (ձախից) խորհրդարանում, 29-ը հոկտեմբերի, 2015թ.

Մոլդովայի վարչապետ Վալերիու Ստրելետը (ձախից) խորհրդարանում, 29-ը հոկտեմբերի, 2015թ.

Մոլդովայի խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել վարչապետ Վալերիու Ստրելետի ղեկավարած կառավարությանը։

Անցած ամիսների ընթացքում Մոլդովայում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր։ Ընդդիմությունը Մոլդովայի իշխանությանը մեղադրել է կոռուպցիոն գործարքների մեջ և պահանջել է կառավարության հրաժարականը։

Իշխող Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարիան Լուպուն այսօր ասել է, որ դաշինք չի կազմի ռուսամետ սոցիալիստների ու կոմունիստների հետ և կփորձի պահպանել Մոլդովայի ընտրած եվրոպական ուղին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG